Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում

27.09.2024

Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 28-ից   Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա նախկին
«միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ»,  «ուղիղ»  ուղղություններով:
Ինչպես նաև, Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:
Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկում գտնվող՝ Մաշտոցի պողոտայի հ.39 շենքի հարակից ճանապարհահատվածներում կազմակերպված հետիոտնային անցումները կհանվեն:
Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկում, Մաշտոցի պողոտայից դեպի Մոսկովյան փողոց՝  նախկին «միայն աջ», «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ»,  «ուղիղ և ձախ»  ուղղություններով:
Ինչպես նաև, նշված խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:
Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Լուսանկարներ