Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում

07.12.2023

Դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում. 
Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ուղղությամբ աջ եզրային գոտուց կթույլատրվի միայն աջ ուղղությամբ՝ դեպի Եղվարդի խճուղի և ևս երկու երթևեկելի գոտուց՝ միայն ուղիղ: 
Դավթաշենի կամրջի՝ Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Խաչատրյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիով, որոնցից աջ եզրային երկու գոտիներից կթույլատրվի միայն աջ՝ դեպի Հովսեփ Էմինի փողոց և ևս երկու երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Խաչատրան փողոց:  
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

Լուսանկարներ