«Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր հազարավոր հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր». քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին
«Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր հարգանքի ու մեծարման օր է։
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր հազարավոր հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր: Նրանց հերոսական պայքարն արդեն անկախ Հայաստանի ինքնիշխանության ու պայծառ ապագայի համար շարունակեցին մեր եղբայրները, հայրերն ու որդիները, ցավոք՝ նաև կյանքի գնով»,- նշել է քաղաքապետը: