Երիտասարդ կամավորները բաժանում են «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրի տեղեկատվական ուղեցույցներ
«Էրեբունի-Երևան 2799»-ի նախօրյակին երիտասարդ կամավորները մայրաքաղաքի վարչական շրջաններում բաժանում են հոկտեմբերի 14-ին նախատեսված մայրաքաղաքի ծննդյան տարեդարձի միջոցառումների անցկացման վայրերի ու ժամերի տեղեկատվական ուղեցույցներ: Իսկ տոնի օրը կամավորներն ուղեցույցներ կբաժանեն նաև քաղաքի փոքր կենտրոնում և Էրեբունի փողոցում` միջոցառումների անցկացման վայրերին մոտ գտնվող տեղեկատվական կետերից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն