Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել
Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հեկտարը քաղաքային անտառներ:
Նախագծերն իրագործվել են բացառապես ոռոգելի տարածքներում:
Կառուցվել և հիմնանորոգվել է 95 կմ ոռոգման համակարգ, որի շնորհիվ ծառերի կպչողականության ցուցանիշը հասել է 94%-ի։
Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ հիմնվեց, անցկացվեց 7 կմ ոռոգման նոր ցանց: