Երևանյան բակերն ազատվում են զավթված հողատարածքներից ու ապօրինաբար կառուցված ավտոտնակներից
21.04.2026
Մայրաքաղաքում հանրային տարածքները բնակիչներին վերադարձնելու գործընթացը շարունակվում է: Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 1-ին և 3-րդ շենքերի հատվածում քանդվում են 9 ավտոտնակներ և պարսպապատ հատվածներ: Դրանց փոխարեն ստեղծվելու է բակային նոր միջավայր, որտեղ տեղադրվելու են նստարաններ, աղբամաններ, խաղասարքեր, անցկացվելու է ոռոգման համակարգ, տարածքը կանաչապատվելու է: