Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնությունը
Երևանում անցկացվեց ԽՍՀՄ չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնությունը: Սա մեծահասակների միջազգային առաջին մրցաշարն էր Հայաստանում, որը կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանը:
Մրցաշարն անցկացվեց 10 քաշային կարգում: Չեմպիոնության համար պայքարեցին յոթ երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Իրանի, Էստոնիայի, Բուլղարիայի և Ռուսաստանի Դաշնության ավելի քան 160 ըմբիշներ:
Մարզական միջոցառումը համախմբել էր ուժեղագույն մարզիկներին: Սա շատերի համար կարևոր ստուգատես էր:
Եզրափակիչ մրցապայքարում հայ մարզիկները նվաճեցին 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքական թիմը:
Երևանում այս տարի սպասվում են մարզական նոր ու հետաքրքիր այլ մրցաշարեր ևս՝ ոչ միայն զարգացնելով մարզաձևերը, այլև քաղաքի մթնոլորտը հագեցնելով նաև մարզական տրամադրությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: