Երևանցի 84 աշակերտ մասնակցել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքին

08.05.2025

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի երևանյան փուլին այս տարի մասնակցել է 84 աշակերտ: Նախագծի նպատակը դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է: 
Մրցաշարի քաղաքային փուլում հաղթող է ճանաչվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիմը (Հայ-չինական բարեկամության դպրոց), որն էլ կմասնակցի Դիլիջանում անցկացվող եզրափակիչ փուլին:  
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին