Երևանում տնկվել է շուրջ 600 մշտադալար ծառ
13.12.2025
Շուրջ 600 մշտադալար ծառ է տնկվել այսօր Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Մշտադալարներից 400-ն աճեցվել է Երևանի քաղաքային տնկարանում, իսկ 200-ը տրամադրել են մասնավոր կազմակերպությունները: Նախաձեռնության նպատակն է երևանյան տնկարկներում ավելացնել մշտադալարների տեսակարար կշիռը:
Նոր ծառերով է համալրվել նաև Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից կասկադային զբոսայգին։
Նորաստեղծ քաղաքային անտառի 6 հա տարածքն ամբողջությամբ ապահովված է ոռոգման համակարգով:
Լուսանկարներ