Երևանում շարունակվում է ջրահեռացման համակարգերի արդիականացումը
Մայրաքաղաքում մեկնարկել է առաջնահերթ վերակառուցման ենթակա կոյուղագծերի ջրահեռացման համակարգի արդիականացման ծրագիրը, որն ընդգրկում է 9 վարչական շրջան՝ 22 հասցեներով: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից: Նախագծի դերը մեծ է հատկապես մայրաքաղաքի այն բնակելի տարածքների համար, որտեղ ստեղծումից ի վեր չի գործել կոյուղատար համակարգ: Նմանօրինակ 83 հասցեներից 12-ում արդեն իսկ ավարտվել է մեծ ու փոքր ծավալի կոյուղագծերի կառուցումը: Դրանցից մեկն էլ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասն է, որտեղ կառուցվել է 4,5 կմ երկարությամբ կոյուղագիծ: