Երևանում փողոցների գծանշումները լինելու են ջերմա և սառապլաստ ներկանյութերով

11.07.2024

Երևանում ակտիվորեն շարունակվում է գծանշման գործընթացը։ Փողոցներում, որտեղ միջին նորոգում է իրականացվել, գծանշումները լինելու են ջերմա և սառապլաստ ներկանյութերով: Մատակարարը տալիս է մեկ տարվա երաշխիք՝ միաժամանակ վստահեցնելով, որ այդ նյութերը կդիմանան երկու տարի: Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում գծանշումն ավարտվել է: Ժամանակացույցում, անգամ եթե որոշ շեղումներ լինում են, ապա ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված, սակայն գործընթացը շարունակական է լինելու: 
Գծանշման ընթացքում բարձրորակ նյութերի կիրառումը կնպաստի մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության կարգավորմանը:
 

Տեսանյութ

Երևանում փողոցների գծանշումները լինելու են ջերմա և սառապլաստ ներկանյութերով