Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը

10.07.2023
Մշակույթ

«Հետ նայելով գալիքին» կարգախոսվ հուլիսի 9-ին մեկնարկեց Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը: Մշակութային այս իրադարձության գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը: Երևանյան կինոտոնն իր շուրջն է հավաքել համաշխարհային մեծություններին ու կինոարվեստի սիրահարներին: Փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ողջունել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը.
«Առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու: Համո Բեկնազարյանի կինոֆաբրիկայից, «ՀայՖիլմ»-ից մինչև մեր օրեր հայկական կինոն սերունդներին պարգևել է անսպառ հույզեր և  արդեն հարազատ դարձած դրվագներ: Հայկական կինոյի լավագույն ավանդույթներից մեկը, անկասկած, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն է, որի 20-րդ հոբելյանական տարին դիմավորում ենք միասին: Այս տարի ևս «Ոսկե ծիրան»-ն իր շուրջ է հավաքել կինոարվեստի գործիչների և սիրահարների: Վստահ ենք՝ մեր քաղաքի հյուրերը կվայելեն կինոյի տոնը երևանյան արևաշատ և ջերմ երկնքի տակ: Իսկ որպես Երևանի ներկայացուցիչ՝ ինձ մնում է միայն ասել՝
Բարի գալուստ Հայաստան,
Բարի գալուստ Երևան,
Բարի գալուստ «Ոսկե ծիրան»:
 

Լուսանկարներ