Երևանում մեկնարկել է միջին նորոգման լայնածավալ ծրագիրը
27.04.2026
Երևանում սկսվել են միջին նորոգման լայնածավալ աշխատանքներ, որոնց նպատակը հին ասֆալտբետոնե ծածկը նորով փոխարինելն է։ Ուղղվում են նաև անձրևընդունիչների և դիտահորերի նիշերը։
Միայն Սարյան փողոցում նախատեսված աշխատանքների ծավալը կազմում է շուրջ 17 հազար քմ։
Միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև Փավստոս Բուզանդի, Տիտոգրադյան, Պարոնյան և Պռոշյան փողոցներում։