Երևանում մեկնարկել է Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջին առաջնությունը

27.10.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Հոկտեմբերի 26-31-ը ձյուդո, կարատե և թաեքվոնդո մարտարվեստներում առաջին անգամ անցկացվող առաջնությանը մասնակցում են աշխարհի 17 պետություններից 187 մարզիկներ: Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է առաջնության բացման արարողության շրջանակում ներկայացված ցուցադրական ելույթներին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Երևանում մեկնարկել է Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջին առաջնությունը
Տեսնել ավելին