Երևանում Քևին Սփեյսին հանդիպել է կինոարվեստի սիրահարներին

09.07.2024

Թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հանդիպել է կինոարվեստի սիրահարներին:
Կրկնակի օսկարակիր, «Ոսկե գլոբուս»-ի արժանացած դերասանը խոսել է իր անցած ուղու, կերտած դերերի ու դեպի կինոաշխարհ անհավանական ճամփորդության մասին: Նա սիրով պատասխանել է նաև երկրպագուների հարցերին, փոխանցել իր փորձը:   
Քևին Սփեյսին գրառում է արել կինոգործիչների միության պատին. «Շնորհակալություն հրաշալի ուղևորության  և այս գեղեցիկ կինոփառատոնի համար: Շնորհակալ եմ ինձ այսքան ջերմ ընդունելու համար»:
 

Տեսանյութ

Երևանում Քևին Սփեյսին հանդիպել է կինոարվեստի սիրահարներին