Երևանում. բիայնական դամբարանը
18.03.2024
Երևանի Արշակունյաց պողոտայում է գտնվում հանրապետությունում իր տեսակով բացառիկ բիայնական դամբարանը, որը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարով:
Այն հայտնաբերվել է 1984 թվականին՝ «Ավտոագրեգատ» գործարանի շինարարության ժամանակ։ Հայտնաբերված բիայնական դամբարանից գտնվել են աճյունասափորներ, զարդեր, դրոշմ և այլ առարկաներ: Դրանք պահպանվում և ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
«Երևան Մոլ»-ի անմիջապես հարևանությամբ գտնվող դամբարանի մուտքն ազատ է:
Մանրամասները՝ տեսանյութում: