Երևանում բացվեց հերթական հանրային, ներառական խաղահրապարակը

15.12.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ Երևանում նախատեսված էր ստեղծել երեք նոր հանրային խաղահրապարակ: 
Շահագործման հանձնվոց ծրագրի երկրորդ ներառական և անվճար խաղահրապարակը: Նախագիծն իրականացվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի, «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Արմբրոկ» ներդրումային ընկերության համագործակցությամբ: 
«Վիշապագորգ» անունը կրող 800 քմ զբաղեցնող խաղահրապարակը, որը նախատեսված է մինչև 7 տարեկան երեխաների համար, գտնվում է Հանրապետության հրապարակին կից Խաչքարերի պուրակում: Այն նախագծված է հայկական ավանդական գորգի զարդանախշերով:

Տեսանյութ

Երևանում բացվեց հերթական հանրային, ներառական խաղահրապարակը