Երևանում բացվել է Պարիս Հերունու անվան փողոցը
26.11.2023
Դավթաշենի 2-րդ փողոցն այսուհետ պաշտոնապես կրում է աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Պարիս Հերունու անունը։
Այս տարի ապրիլին Երևանի ավագանին հավանություն տվեց անվանակոչության նախագծին։ Նախաձեռնությունը ավագանու անդամներ Արթուր Իսպիրյանինն ու Հայկ Միրզոյանինն էր։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին գիտության, կրթության ու մշակույթի պետական և հասարակական գործիչներ, հարազատներ։
Ներկաներն իրենց ելույթներում ընդգծել են Հերունու նշանակալի ավանդը գիտության զարգացման գործում։