Երևանն առանց դիմագիծն աղավաղող գովազդային վահանակների. 2024թ. ապամոնտաժվել է շուրջ 15550 արտաքին գովազդ

22.12.2024

Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով 2024թ. ընթացքում ապամոնտաժվել է ավելի քան 550 մեծ տեղեկատու դաշտով վահանակ ու ինքնակամ տեղադրված շուրջ 15000 արտաքին գովազդ:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի տեղադրվել և թարմացվել են նաև փողոցների անունների և շենքերի հասցեների մասին հուշող ուղեցույց - ցուցանակները: 2024թ. մայրաքաղաքում տեղադրվել է նմանատիպ շուրջ 300 ցուցանակ:

Տների և շենքերի պատերին ամրացվող ցուցանակներն այս տարի փորձնական ծրագրով ընտրվել են երկու տեսակի: Նախկինում տեղադրված թուջե ցուցանակներից բացի տեղադրվել են նաև նոր լուծումով՝ չգունաթափվող և ջերմադիմացկուն նյութից պատրաստվածներ:

Աշխատանքների նպատակը խնդրին միասնական լուծում տալն է:

Տեսանյութ

Երևանն առանց դիմագիծն աղավաղող գովազդային վահանակների. 2024թ. ապամոնտաժվել է շուրջ 15550  արտաքին գովազդ