«Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» որոշման նախագիծը կներկայացվի ավագանու քննարկմանը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Խորհրդի անդամներին է ներկայացվել «Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփման և այն ավագանու քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ հարցը:
Նիստի ընթացքում փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը մանրամասն պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված բոլոր հարցերին:
Խորհրդի անդամները կողմ քվեարկությամբ որոշել են նախագիծը սահմանված կարգով ներկայացնել ավագանու քննարկման:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն