Երևանի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են
22.02.2025
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Այդ թվում՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում իրականացվում են մայթերից, բակային տարածքներից սառույցի և ձյան մաքրման աշխատանքներ: Իրականացվող աշխատանքները ներկայացնում են վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակիցները, ովքեր անում են հնարավորը՝ ապահովելով քաղաքի բնականոն կյանքը: