Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերության ծառայության որակն ու ֆինանսական վիճակն էականորեն բարելավվել է». Տիգրան Ավինյան

02.11.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Շտապբուժօգնություն» ընկերություն, ծանոթացել իրականացված բարեփոխումներին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ:

Ծառայությունում ներդրված բջջային նոր հավելվածը հնարավորություն է տալիս շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացնել էլեկտրոնային եղանակով և ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում, անձնակազմն ունի նոր արտահագուստ, կանչերը սպասարկվում են 100%-ով. ուշացումով կամ անպատասխան զանգեր չկան:

Ի դեպ, արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, որը հնարավորություն է տալու ոչ միայն սեփական միջոցներով վերազինել պարկը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները:

Եթե 2023թ. հունիսին «Շտապբուժօգնություն»-ը ուներ 75 մլն դրամի պակասուրդ, ապա այս տարի մոտավորապես նույն չափով ավելցուկ ունի ընկերությունը:

Տեսանյութ

Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերության ծառայության որակն ու ֆինանսական վիճակն էականորեն բարելավվել է». Տիգրան Ավինյան
Տեսնել ավելին