Երևանի պոլիկլինիկաները հիմնանորոգվում են
Երևանի հ. 4 պոլիկլինիկայի «Նորք Մարաշ» մասնաճյուղը միակն է վարչական շրջանում: 1963 թվականից գործող բուժհաստատությունը երբևէ չէր հիմնանորոգվել:
2022թ. Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց ոլորտում համակարգային փոփոխություններ, աշխատանքն արդյունավետ դարձելու համար պոլիկլինիկաները միավորվեցին, հաջորդ կարևոր խնդիրը շենքային պայմանների բարելավումն էր: Նորք Մարաշի պոլիկլինիկայում շինարարությունը մեկնարկել է դեռ նախորդ տարեվերջին:
«Ամրացվել են հիմքերը, շենքը ջերմամեկուսացվել է»,-նշում են շինարարները:
Շինարարության ավարտից հետո կբարեկարգի նաև հաստատության հարակից բակային տարածքը: Կանաչ գոտին ևս կդառնա խնամված:
Երևանի պոլիկլինիկաների շենքերն ավելի քան կեսդարյա պատմություն ունեն: Տարիների ընթացքում մասնակի նորոգումներ եղել են, բայց հիմնախնդիրներն այդպես էլ սպասում էին լուծման: Այժմ շինարարություն է 5 բուժհաստատությունում, 4-ում՝ հիմնանորոգում:
«Բուժհաստատությունների նորոգմամբ ոչ միայն կբարելավվեն դրանց շենքային պայմանները, այլև հնարավոր կլինի մատուցել առավել բարձրորակ ծառայություններ: Հաջորդ տարի նախատեսվում է ևս 6 բուժհաստատություն նորոգել» ,-ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Դավիթ Կարապետյանը:
Շինարարության ավարտից հետո բուժօգնության առաջին օղակի շենքերը կունենան ամբողջությամբ նոր ու հարմարավետ պայմաններ: Հիմնանորոգմանն ու վերանորոգմանը զուգահեռ՝ համայնքը ձեռք է բերել նոր բուժսարքավորումներ: Թարմացվում է նաև գույքը: Քաղաքապետարանը նախատեսում է ոչ միայն բարելավել պայմանները, այլև հիմնովին փոխել պոլիկլինիկաների ձևաչափը:
Առողջապահության ոլորտի զարգացման ծրագրերը շարունակական են:
Մանրամասները՝ տեսանյութում: