Երևանի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումներին

20.10.2015

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հրավերով Թբիլիսիի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հոկտեմբերի 17-18-ը եղել է Վրաստանի մայրաքաղաքում: 

Այցի շրջանակում Երևանի պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Պատվիրակության անդամները նաև այցելել են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցի և հանդիպել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին