Երևանի պատմության թանգարանը համալրվել է արժեքավոր կտավներով

05.01.2023
Մշակույթ

Երևանի պատմության թանգարանը համալրել է կերպարվեստի ֆոնդը Արա Բեքարյանի հեղինակած «Հակոբ Կոջոյանի» դիմանկարով (1959թ.) և Հրաչյա Հակոբյանի «Օպերայի ձևավորում» (1980-1982թթ.) գեղանկարով:

Գործերը թանգարանին է նվիրել «Շեդևր» կերպարվեստի սրահը՝ ի դեմս Աբրահամ Գրիգորյանի և Աննա Աբազյանի, Էդգար Գրիգորյանի:
Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով արժեքավոր ձեռքբերման համար, նշել է, որ մեծ է նվիրատուների ներդրումը Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթը ներկայացնելու ու տարածելու գործում, և հույս է հայտնել, որ գործակցությունը լինելու է շարունակական: 

Լուսանկարներ