Երևանի մատույցները կանաչապատվում են
02.10.2026
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է Երևան մտնող ճանապարհահատվածների միջնաշերտերը կանաչապատելու և դրանց գեղագիտական տեսք հաղորդելու միջոցառումները:
Տարածքում անցկացվել է մայր ջրագիծ և բաշխիչ ցանց՝ ընդհանուր 8 կմ երկարությամբ ոռոգման համակարգով:
Արդեն տնկվել է շուրջ 200 ծառ և 500 մշտադալար թուփ, այդ թվում՝ գնդաձև ակացիաներ, ոսկեգույն բիոտաներ և կազակական գիհիներ: