Երևանի մարդիկ. էվելինա Շահիրյան՝ հայկական բեմի ու կինոյի արտիստուհին
Ավելի քան 55 տարի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում իր անզուգական կերպարներով է հանդես գալիս ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափողջույններին:
Կինոյում հայտնվեց շատ պատահական: Դեռ դպրոցական տարիներին բեկումնային դարձավ ֆիլմում նկարահանվելու առաջարկը՝ նշանավորելով նրա մուտքը կինոյի աշխարհ: Թատրոնում բազում հաջողված դերերի կողքին տպավորվեց հատկապես Հենրիկ Մալյանի՝ «Կտոր մը երկինք» ֆիլմում ունեցած փոքրիկ դերակատարմամբ: