Երևանի մարդիկ. երթակարգավարը
11.01.2025
Արայիկ Հախվերդյանն արդեն երկու տարի է՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երթակարգավար է աշխատում: Այս տարիների ընթացքում նա իր գործընկերների հետ փորձել է անել ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքում տրանսպորտային համակարգն անխափան գործի:
Մեծ պատասխանատվություն, ճշգրտություն ու սրտացավություն. Արայիկն ամեն օր այս սկզբունքով է աշխատանքն սկսում: