Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը 100 տարեկան է. փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է եղել հոբելյանական միջոցառմանը

04.04.2023
Մշակույթ

Երևանի առաջին մանկապատանեկան կենտրոնը նշում է հիմնադրման 100-ամյակը: Պիոներիայի նախկին պալատն առ այսօր արտադպրոցական կրթության ու գեղագիտական դաստիարակության հնարավորություն է տալիս հազարավոր երեխաների: Կրթական հաստատության հոբելյանական միջոցառմանը մասնակցել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 
«Կախարդական հայելի» կարճամետրաժ գեղարվեստավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ կենտրոնը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր կրթել ու կրթվել են Առաջին մանկապատանեկանում՝ դառնալով մեծ ընտանիքի մի մասնիկը: 
Հյուրերը հնարավորություն են ունեցել  մասնակցելու նաև «Հնի և նորի խաչմերուկում» ֆոտոնախագծի ցուցահանդեսին։ «Կողք կողքի» ներառական նախագծի շնորհանդեսով էլ Առաջին մանկապատանեկանը, կառուցվածքային նոր մեթոդաբանությամբ, սկիզբ է դրել մի ծրագրի, որի շնորհիվ զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաները, հատուկ մշակված խմբային եղանակով, կներառվեն կենտրոնում գործող այն խմբերում, որոնց ղեկավարները հաջողությամբ կավարտեն վերապատրաստման մոդուլային ծրագիրը: 
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին