Երևանի մանկապարտեզները վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ համալրվել են նոր դիդակտիկ նյութերով

01.06.2023
Կրթություն

Երևանի քաղաքապետարանի թվով 162 մանկապարտեզի համար համայնքը ձեռք է բերել շուրջ 30 մլն դրամ ընդհանուր արժողությամբ զարգացնող խաղեր, թեմատիկ պաստառներ, Երևանի տեսարժան վայրերի պատկերներով գիրք-ալբոմներ: Այս բոլոր նյութերը կծառայեն որպես դիդակտիկ պարագաներ։ 
Հարկ է ընդգծել, որ նման համալրում մայրաքաղաքի մանկապարտեզները չեն ունեցել ավելի քան երկու տասնամյակ:
Այսօր՝ երեխաների պաշտպանության օրը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության պետ Մարգարիտ Խաչատրյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ուղեկցությամբ այցելել է մանկապարտեզներ ու անձամբ է նվերները հանձնել երեխաներին:


 

Տեսանյութ

Երևանի մանկապարտեզները վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ համալրվել են նոր դիդակտիկ նյութերով
Տեսնել ավելին