Երևանի մանկապարտեզները նոր գույքով համալրելու գործընթացը շարունակվում է
Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների համար ձեռք է բերվել խոհանոցային և կենցաղային նոր տեխնիկա՝ սալօջախ, սառնարան, լվացքի մեքենա: Նախակրթարաններն ստացել են մանկական սեղաններ և աթոռներ, եռահարկ հարմարավետ մահճակալներ, տնտեսական պարագաների համար նախատեսված պահարաններ, ինչպես նաև նորացվել է մարզական գույքը: Բացի այդ, երեխաների զարգացումն ապահովելու նպատակով 40 մանկապարտեզում ներդրվել է ռոբոտաշինության ծրագիր: Ձեռք են բերվել նաև զարգացնող խաղեր և ուսուցողական գրքեր: Այդ նպատակով 2020 թվականից մինչ օրս ծախսվել է շուրջ 450 մլն դրամ: