Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի տեղակալ Անուշ Թորանյանին

04.07.2024
Արտաքին կապեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Փարիզի քաղաքապետի տեղակալ Անուշ Թորանյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ Երևան-Փարիզ համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով:

Նախանշվել են սպորտի, մշակույթի և արվեստի մի շարք այլ բնագավառներում համատեղ նախաձեռնություններն ու դրանց իրականացմանն ուղղված աշխատանքները:

Քննարկվել է նաև «Երևան» պատանեկան և Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ հնարավոր նախագծեր իրագործումը:

Լուսանկարներ

Տեսնել ավելին