Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին

08.08.2023
Արտաքին կապեր

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիի հետ: Քաղաքապետի պաշտոնակատարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված հարաբերությունների զարգացումը շարունակական կլինի նաև երկու մայրաքաղաքների մակարդակում:  
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին նշել է, որ  որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ մայրաքաղաքների միջև հարաբերություններ հաստատելու և գործնական ծրագրեր կյանքի կոչելու համար:  
Մասնավորապես, կողմերն անդրադարձել են Երևանի և Վարշավայի միջև դեռևս 2013թ. ստորագրված մտադրությունների հուշագրին և ընդգծել, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի, ինչը հնարավորություն կտա առարկայական գործակցություն ծավալել հստակ ուղղություններով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների վերաբերյալ:
 

Լուսանկարներ