«Երևանի քաղաքապետի գավաթ». բադմինթոնի մրցումներ

17.05.2024
Սպորտ

«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարի շրջանակում մեկնարկել են բադմինթոնի մրցումները:  Մանկապատանեկան մրցաշարին մասնակցում է 65 մարզիկ՝ Հայաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Կիպրոսից և Մալդիվներից: «Երևանի քաղաքապետի գավաթ»-ը կազմակերպվում է միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ և կընթանա միջազգային սահմանված կանոնակարգերով:
Բադմինթոնի մրցումները կշարունակվեն մինչև մայիսի 19-ը: 
 
 

Տեսանյութ

«Երևանի քաղաքապետի գավաթ». բադմինթոնի մրցումներ