Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ
Հարգելի՛ քաղաքացիներ,
Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ՝ ուղղված հետևյալ ոլորտների բարեփոխմանը.
- աղբահանություն,
- հասարակական տրանսպորտ,
- զբոսաշրջություն,
- առողջապահություն,
- բնակչությանը մատուցվող ծառայություններ,
- կայուն սոցիալական միջավայրի ապահովում,
- մասնակցային կառավարում,
- կանաչ տնտեսություն,
- նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:
Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:
Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը՝ ուղարկելով ogp@yerevan.am էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 514 456 հեռախոսահամարին:
Լուսանկարներ