Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Ամմանի ամառային փառատոնին

19.07.2017

Ամմանի քաղաքային հանձնաժողովի նախագահ Յուսեֆ Ալ Շավարբեհի հրավերով Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք՝ մասնակցելու հուլիսի 11-14-ն անցկացվող Ամմանի ամառային փառատոնին: 

Այցի շրջանակում երևանյան պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում նաև Ամմանի քաղաքային հանձնաժողովի նախագահ Յուսեֆ Ալ Շավարբեհի և Ամմանի քաղաքապետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների հետ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցելով քույր քաղաք Ամմանի քաղաքային հանձնաժողովի նախագահին, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը հետայսու ևս պատրաստ է խորացնելու Ամաննի հետ առկա համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր:
Ավելի ուշ Ամմանի Սուրբ Թադևոս հայկական եկեղեցում տեղի է ունեցել հանդիպում հորդանանահայ գաղութի պատրիարքական փոխանորդ, Հայր Ավետիս Իպրաջյանի և Ամմանի հայկական գաղթօջախի ներկայացուցիչների հետ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին