Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը` միտված էլեկտրական տրանսպորտի զարգացմանը
11.06.2026
Երևանի քաղաքապետարանի և «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության համագործակցության շնորհիվ մայրաքաղաքում տեղադրվել է էլեկտրական մեքենաների համար նախատեսված լիցքավորման 30 կայան։ Այս նախաձեռնության հիմնական նպատակը մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելն է։