Երևանի քաղաքապետարանի և  Տաշքենդի «AVTOMATLASHTIRILGAN TRANSPORT TO'LOV TIZIMI OPERATORI» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

18.09.2024
ՏՏ ոլորտ

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Տաշքենդի «AVTOMATLASHTIRILGAN TRANSPORT TO'LOV TIZIMI OPERATORI» ընկերության գործադիր տնօրեն Շոյոկուբով Դավրոն Ռուստամ Ուգլիի հետ ստորագրել է հուշագիր, որով կողմերը համաձայնել են փոխգործակցել հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ավտոմատացման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման, ինչպես նաև էլեկտրոնային վճարումների մշակման` մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ոլորտում: 
Կողմերը կարևորել են հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգին անցնելուն առնչվող փուլերը, խնդիրների լուծումները:

Լուսանկարներ