Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը

07.06.2024

Արդեն երկու տասնամյակ խաչատրյանական արվեստը ուղի է հարթում հազարավոր երիտասարդ երաժիշտների համար: Երևանում մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը:  Հոբելյանական տարում նախագծի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը: 
Այս տարի Երևանը հյուրընկալել է տասներեք երկրից 20 ջութակահարների, թեև տարեցտարի մրցույթին մասնակցել ցանկացողների թիվն ավելանում է, սակայն ընտրվում են ոչ բոլորը: 
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող երաժշտական այս ստուգատեսն կարևոր նշանակություն ունի ոչ միայն միջազգային մրցույթների շարքում, այլ նաև հայկական բարձրարժեք արվեստն ու մշակույթը հանրահռչակելու գործում:  
Խաչատրյանական ստուգատեսը կամփոփվի հունիսի 13-ին՝ երաժիշտների համար բացելով  նոր էջ:
Մանրամասները՝ տեսանյութում 
 

Տեսանյութ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը