Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը՝ նոր կարգով

03.07.2023

Քաղաքապետարան դիմած և գրավոր մերժում ստացած քաղաքացիները մերժման օրից երկու ամսվա ընթացքում կարող են մասնակցել ոլորտային պատասխանատուների ընդունելությանը: 
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ ներկայացնելով գրավոր դիմում:

Ընդունելությունները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.

երկուշաբթի 
ժամը 14:00-16:00-ն կոմունալ տնտեսության վարչություն (Արգիշտիի փ. 1),
16:00-18:00-ն անշարժ գույքի կառավարման վարչություն (Արգիշտիի փ. 1),
14:00-16:00 ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն (Փ.Բուզանդի 
փ. 1/3),

երեքշաբթի 
ժամը 14:00-16:00-ն հանրակրթության, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություններ (Արգիշտիի փ. 1),
 16:00-18:00-ն շինարարության և բարեկարգման վարչություն (Արգիշտիի փ. 1),
 14:00-16:00-ն տրանսպորտի վարչություն (Փ.Բուզանդի փ. 1/3),

չորեքշաբթի
ժամը 14:00-16:00-ն մշակույթի և տուրիզմի, բնապահպանության վարչություններ (Արգիշտիի փ. 1),
 16:00-18:00-ն քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին (Արգիշտիի փ. 1),
 14:00-16:00-ն քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն (Փ.Բուզանդի փ. 1/3),

հինգշաբթի 
ժամը 14:00-16:00-ն արտաքին ձևավորման և գովազդի վարչություն (Արգիշտիի փ. 1),
 16:00-18:00-ն առողջապահության վարչություն (Արգիշտիի փ. 1),
 14:00-16:00-ն առևտրի և ծառայությունների վարչություն (Փ.Բուզանդի փ. 1/3),

ուրբաթ
ժամը 14:00-16:00-ն իրավաբանական վարչություն (Արգիշտիի փ. 1),
 16:00-18:00-ն աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումներ (Արգիշտիի փ. 1),

 14:00-16:00-ն հասարակական կարգի պահպանության ծառայություն (Փ.Բուզանդի փ. 1/3):

Ուշադրություն. ընդունելությանը չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնց  դիմումները.
ա. մերժվել են ակնհայտ հիմնավոր պատճառներով, 
բ.  հիմքում պարունակում են սպառնալիք կամ որևէ անձին ուղղված վիրավորանք,
գ. ներկայացվել են սահմանված ժամկետների և պահանջների խախտմամբ,
դ. արդեն իսկ քննարկվել են ընդունելությանը և գործը չի վերանայվել:
 

Տեսանյութ

Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը՝ նոր կարգով
Տեսնել ավելին