Երևանի քաղաքապետարանը շարունակում է իրացնել և ներդնել լավ կառավարման սկզբունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ քաղաքապետարանի թափանցիկության և հաշվետվողականության գնահատման մեթոդաբանության նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են մեթոդաբանության ուսումանսիրության տիրույթում գտնվող աշխատակազմի ոլորտային վարչությունները և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկությանը, հաշվետողականությանը, ինչպես նաև լավ կառավարման համատեքստում իրականացվող գործողություններին: Արժևորելով երկուստեք պլանավորվող աշխատանքների արդյունքի կառավարման կարևորությունը և ծրագրի նպատակը, որը միտված է Երևանի քաղաքապետարանում թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի վերաբերյալ իրազեկվածության բարելավմանը՝ մշակված հետազոտության մեթոդաբանության տրամաբանությունից ելնելով, դիտարկվելու են Երևանի քաղաքապետարանի 15 ոլորտներ և հանգամանալից ուսումնասիրվելու են այդ ոլորտներում իրականացվող գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: