Երևանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարում է հուշարձանի նախագծի բաց մրցույթ

03.11.2023

Ընդհանուր տեղեկություն


Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել վերջինիս անունը կրող հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի դիմաց), որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլ-հասցեով և այն ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձանժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը:
Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ:

Մրցութային պայմաններ՝

●     Արձանը/մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը:
●     Արձանը պետք է ներդաշնակի տեղադրման վայրին: Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը:
●     Արձանն ու արձանի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինիս գեղագիտությանը:

Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր
(առաջին փուլ)

●     Լրացված հայտաձև
●     Մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ


Ցուցադրությանը ներկայացնելու համար
(երկրորդ փուլ)

●     Գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը:

Ժամանակացույց

Մրցանակը

Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով:
 
Հավելյալ տեղեկատվություն

Մանրամասների համար զանգահարեք 011 514197 հեռախոսահամարին:


Հայտաձև

 Հայտատուի վերաբերյալ տվյալներ

Ծրագրի/միջոցառման նկարագիրը

Խնդրում ենք մինչև 500 բառի սահմանում ներկայացնել առաջարկվող հուշարձանի վերաբերյալ մանրամասնություններ, հուշարձանի մանրակերտը:
 

 

Լուսանկարներ