Երևանի քաղաքապետարանը 85 ազդարարման սարք է տրամադրել Տավուշի մարզին
Տավուշի մարզ այցելության ընթացքում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Տավուշի մարզպետի, Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքների ղեկավարների և ՆԳՆ փրկարար ծառայության մարզային վարչության պետի հետ:
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանն 85 ազդարարման սարք է տրամադրել Տավուշի մարզին, որոնք բարձրացնելու են քաղաքացիական պաշտպանության նշաձողը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ շրջանակներ։ Արմեն Փամբուխչյանը Երևան համայնքի պատրաստակամությունն է հայտնել՝ Հայաստանի Հանրապետության բոլոր խոշորացված համայնքներին աջակցություն ցուցաբերելու հարցում։