Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի շինարարության ընթացքին
Երևանի բուսաբանական այգու շուրջ 50 հա-ն Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ» կդառնա: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են շինարարության ընթացքին: Պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի:
Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը: Կարդիականացվի նաև արտաքին լուսավորությունը:
«Կյանքի պուրակ»-ը կյանքի կոչելու համար պետական բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել: