Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

15.07.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է  Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են քաղաքում առկա ոլորտային խնդիրներին ու հրատապ հարցերի դեպքում Երևանի քաղաքապետարանի հետ մշտական կապի ապահովմանը:  
Ընդգծելով հյուրանոցային տնտեսության զարգացման ու Երևանը զբոսաշրջիկների համար ավելի մրցունակ դարձնելու կարևորությունը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ առկա խնդիրներին համակարգային ու միասնական լուծումներ տալու համար: 
 

Լուսանկարներ