Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԻԻՀ մայրաքաղաք Թեհրան
Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում:
Այցի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր: Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի և քաղաքային խորհրդի նախագահ Մեհդի Չամռանիի հետ:
Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:
Լուսանկարներ
![](/uploads/media/default/0002/16/0507e7a500f742d93ce075662f108ac7bd499d6d.jpeg)