Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պաշարված Լենինգրադի երեխաների հիշատակին

27.01.2022

Լենինգրադի պաշարման ավարտի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադային զոհ դարձած հարյուրհազարավոր մարդկանց հիշատակին:
Հուշարձանը տեղադրվել է 2015թ.-ին Երևան - Սանկտ Պետերբուրգ քաղաքների համագործակցության շրջանակում: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կողմից նվիրաբերված այս հուշարձանը երախտիքի յուրօրինակ դրսևորում է՝ հոգատար այն վերաբերմունքի համար, որ ցուցաբերվեց Լենինգրադի բլոկադայից հրաշքով փրկված ու Հայաստանում ապաստան գտած շատ երեխաների հանդեպ:

 

Լուսանկարներ