Երևանի համայնքային մանկապարտեզները շարունակվում են համալրվել նոր գույքով
Երևանի համայնքային մանկապարտեզները շարունակաբար զարգանում են:
2025 թվականին նախակրթական գործընթացն առավել արդյունավետ և ժամանակակից ձևաչափով կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 800 միավոր գույք:
Խաղային և մարզական հավաքածուները խթանելու են երեխաների խմբային համագործակցությունը, նպաստելու են թիմային հմտությունների զարգացմանը և առողջ ապրելակերպի ձևավորմանն ու ամրապնդմանը:
Բացի այդ, 150 համայնքային մանկապարտեզները համալրվել են զարգացնող խաղերով, այդ թվում ստացել են դիդակտիկ քարտեր, սեղանի զարգացնող խաղեր, որոնք, ի դեպ, հայկական արտադրության են և հայալեզու: