Երևանի հ. 156 հիմնական դպրոցն ավագանու որոշմամբ կրում է հայ գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանի անունը

27.05.2025

Ամիսներ առաջ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի հ. 156 հիմնական դպրոցն անվանակոչվել էր հայ գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանի անվամբ: Կրթօջախն այսօր հանդիսավորությամբ է նշել անվանակոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ գրողների միության նախագահն ու գրականագետներ, ինչպես նաև՝ Զորայր Խալափյանի ընտանիքի անդամներն ու ընկերները: Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել երաժշտական և պարային ելույթներով, ներկայացրել գրողի ստեղծագործություններից հատվածներ:  
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին