Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը նոր շունչ է ստանում
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը նոր շունչ է ստանում: Սաներն այս տարի մի շարք խոշոր մրցաշարերի մասնակցելուց բացի հնարավորություն են ստացել աշխատել օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովի հետ, որը մարտի 26-ից ապրիլի 6-ը մարզական հավաքներ կանցկացնի մարզադպրոցի սաների հետ:
Դպրոցն ավելի հարմարավետ ու սաների համար գրավիչ դարձնելու նպատակով ամենօրյա աշխատանքներ են տարվում, արևային վահանակի տեղադրումը դրանցից մեկն է:
Մայիսին արդեն դպրոցում բաց մրցաշար է անցկացվելու, որին հրավիրվելու են ավելի քան 20 երկրների մարզիկներ, նպատակն է մարզադպրոցը համապատասխանեցնել միջազգային նորմերին ու թույլ չտալ, որ իր դիրքով զիջի մրցակիցներին: